ՆԳՆ-ը բացել է Թբիլիսիում տեղի ունեցած գողության գործը
ՆԳՆ-ը բացել է Թբիլիսիում տեղի ունեցած գողության գործը

Ներքին գործերի նախարարությունը բացել է Թբիլիսիում տեղի ունեցած գողության գործը:

ՆԳՆ-ի լրատվությամբ, նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի, Դիդուբե-Չուղուրեթիի վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական գործողությունների արդյունքում, գողության մեղադրանքով ձերբակալել են 1978 թվականին ծնված քաղաքացի Օ. Ջ.-ին:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը ներխուժել է Թբիլիսիում, Խուդադովի փողոցում գտնվող «Վրաստանի փոստ»-ին պատկանող կրպակ, որտեղից գողացել է 6200 լարի և թաքնվել դեպքի վայրից: Իրավապահները նրան ձերբակալել են մի քանի օր անց:

Ձերբակալվածը ճանաչել է իր մեղքը:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 179-րդ հոդվածի առաջին մասով:

Հանցանքը նախատեսում է 5-ից 7 տարով ազատազրկում»,-նշված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: