ՆԳՆ-ը «Ամիրանի» կինոթատրոնի մոտ ձերբակալել է երկու անձի
ՆԳՆ-ը «Ամիրանի» կինոթատրոնի մոտ ձերբակալել է երկու անձի

Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում, Կոստավայի պողոտայում վարչական իրավախախտումների օրենսգրքով հաշվի առնված իրավախախտման համար ձերբակալել է երկու անձի:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ձերբակալված են 1987 թվականին ծնված Գ.Բ.-ն և 1989 թվականին ծնված Ն.Կ.-ին:

Ինչպես նշված է գերատեսչության կողմից տարածած տեղեկությունում, նրանք խախտել են հասարակական կարգը և չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին:

Թբիլիսիում, Կոստավայի պողոտայում, «Ամիրանի» կինոթատրոնի, ինչպես նաև Բաթումիի և Թբիլիսիի այլ կինոթատրոնների մոտ ընթանում է «Վրացական քայլերի» ներկայացուցիչների և նրանց համախոհների բողոքի ցույցերը: Ցուցարարները բողոքում են վրացական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ: Նրանք պահանջում են դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը: