ՆԳՆ. Այսօր, Թբիլիսիում նախատեսված բոլոր կինոցուցադրություններն սկսվել են ազդարարված ժամին և այժմ ընթանում են
ՆԳՆ. Այսօր, Թբիլիսիում նախատեսված բոլոր կինոցուցադրություններն սկսվել են ազդարարված ժամին և այժմ ընթանում են

Թբիլիսիում այսօր նախատեսված բոլոր կինոցուցադրություններն սկսվել են ազդարարված ժամին և այժմ ընթանում են,- այս մասին ասվում է ներքին գործերի նախարարության հայտարարությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, ցուցադրություններին զուգահեռ, կինոդահլիճների հարակից տարածքում մոբիլիզացված է անհրաժեշտ քանակության ոստիկանական ուժեր:

«Ֆիլմի ցուցադրությունը տապալելու նպատակով Թբիլիսիում, Մերաբ Կոստավայի պողոտայում տեղի է ունեցել մի քանի միջադեպ: Ոստիկանությունն, այս պահի դրությամբ, ձերբակալել է 11 անձի:

Ինչ վերաբերում է Անա Սուբելիանիի վրա հարձակում գործելու փաստին, սկսվել է հետաքննություն և ձերբակալված է նշված միջադեպի մասնակից մեկ անձ:

Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները մնում են տեղում»,- նշված է հայտարարությունում:

Թբիլիսիում, Կոստավայի պողոտայում, «Ամիրանի» կինոթատրոնի, ինչպես նաև Բաթումիի և Թբիլիսիի այլ կինոթատրոնների մոտ ընթանում է «Վրացական քայլերի» ներկայացուցիչների և նրանց համախոհների բողոքի ցույցերը: Ցուցարարները բողոքում են վրացական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ: Նրանք պահանջում են դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը: