ՆԳ նախարար. Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով ընթանում է հետաքննություն, կպարզենք բոլոր հանցագործների ինքնությունը
ՆԳ նախարար. Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով ընթանում է հետաքննություն, կպարզենք բոլոր հանցագործների ինքնությունը

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված է մեկ անձ:

Նրա հայտարարությամբ, հետաքննությունը շարունակվում է և կնույնականացվեն հետագա բախման մասնակիցները:

«Հետաքննություն է ընթանում: Անձը, ով գործել է սպանություն, ձերբակալված է: Մնացած անձանց ինքնությունը կպարզենք»,- նշել է Վախտանգ Գոմելաուրին:

Ախալքալաքում տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Ախալքալաքում օգոստոսի 8-ին տեղի էր ունեցել սպանություն: Հրազենով սպանել էին 30-ամյա տղամարդու: Տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն: Տեղի բնակիչների խոսքով, Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունը կապված է մի քանի տարի տևող կոնֆլիկտի հետ: Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում լարվել էր իրավիճակը, որի պատճառով անհրաժեշտ էր դարձել մոբիլիզացնել իրավապահների: Մահացածի համագյուղացիներն Ախալքալաքում վնասել են հավանական մարդասպանի մտերիմների անշարժ գույքը:

Թողնել մեկնաբանություն