«NDI» - Հարցվածների 40 տոկոսը բացասական է գնահատում Վրաստանի նախագահի գործունեությունը, լավ՝ 12 տոկոսը
«NDI» - Հարցվածների 40 տոկոսը բացասական է գնահատում Վրաստանի նախագահի գործունեությունը, լավ՝ 12 տոկոսը

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Վրաստան – Կովկասի հետազոտական ռեսուրս-կենտրոնի» (CRRC) հրապարակված հետազոտության համաձայն, 40 տոկոսը բացասական է գնահատում Վրաստանի նախագահի գործունեությունը, միջինը՝ 36 տոկոս, իսկ լավ է գնահատում 12 տոկոսը:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: