NATO-ի շտաբկայանում բացվելու է կազմակերպության ռազմական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվելու է Վրաստանի հարցը
NATO-ի շտաբկայանում բացվելու է կազմակերպության ռազմական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվելու է Վրաստանի հարցը

Այսօր, հունվարի 16-ին  NATO-ի շտաբկայանում բացվելու է կազմակերպության ռազմական կոմիտեի նիստը:

Հանդիպմանը դաշինքի անդամ երկրների զինվորական հրամանատարների հետ միասին մասնակցելու են նաև գործընկեր երկրների՝ Վրաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչները:

Ինչպես գրված է NATO-ի պաշտոնական կայք էջում, նիստը ղեկավարելու է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պետր Պավելը:

«Հանդիպմանը քննարկվելու է դաշինքի հարավային թևում գոյություն ունեցող մարտահրավերների հարցերը: Հրամանատարները «Հստակ աջակցություն» առաքելության գործընկերների հետ քննարկելու են նաև Աֆղանստանի խաղարարար առաքելությանը վերաբերող հարցեր: Վրաստանի և ՈՒկրաինայի հետ բանակցությունները կողմնորոշվելու են անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակի վրա, ինչպես նաև քննարկվելու են պաշտպանության ոլորտում բարեփոխումներին և ապագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,-ասված է պրեսռելիզում:

Հայտարարության մեջ ասված է նաև, որ Վրաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ գնահատվելու են երկրում, պաշտպանության ոլորտում  իրականացրած բարեփոխումները:

NATO-ի ռազմական կոմիտեն, զինվորական հրամանատարների մակարդակով տարին երկու անգամ հավաքվում է Բրյուսելում, որի ընթացքում քննարկվում են դաշինքի օպերացիաներին և առաքելություններին վերաբերող հարցեր: