Նաձալադևիում հրդեհը տեղայնացված է
Նաձալադևիում հրդեհը տեղայնացված է

Թբիլիսիում, Նաձալադևի շրջանում հրդեհը տեղայնացված է: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Հրդեհը բռնկվել էր Մեխանիզացիայի փողոցում գտնվող փայանյութերի պահեստում: Տեղում գտնվում են նշված ձեռնարկության սեփականատերերը, որոնք առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել են, որ շենքում լամինատի արտադրամաս էր: Նրանց խոսքով, դեռ անհայտ է վնասի չափը:

Հրդեհի առաջացման պատճառներն այս պահին անհայտ են:

Տեղում կենտրոնացված են հրշեջ-փրկարարական բրիգադները:

Թողնել մեկնաբանություն