Նաթիա Մեզվրիշվիլին նշանակվել է ՆԳՆ-ի փոխնախարարի պաշտոնում
Նաթիա Մեզվրիշվիլին նշանակվել է ՆԳՆ-ի փոխնախարարի պաշտոնում

Ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Գիորգի Գախարիան Նաթիա Մեզվրիշվիլիին նշանակել է  իր  տեղակալի և խորհրդարանային քարտուղարի պաշտոնում:

ՆԳՆ-ի լրատվությամբ, Նաթիա Մեզվրիշվիլին իրավական մագիստրոս է: 2007-2009 թթ. նա հին Թբիլիսիի  շրջանային դատախազության դատախազ էր: 2009-2013 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել գլխավոր դատախազությունում:

Նաթիա Մեզվրիշվիլին հրավիրված դասախոս է Իվանե Ջավախիշվիլու անվան համալսարանում: