Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության թանգարաններում և արգելոցներում թանկացել են սպասարկման սակագները
Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության թանգարաններում և արգելոցներում թանկացել են սպասարկման սակագները

Այս տարվա հունվարի 1-ից փոխվել են Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կառուցվածք մտնող թանգարաններում և թանգարանային արգելոցներում ծառայության սակագները:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել են մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունում, գները աճել են գրեթե 100 տոկոսով, սակայն գործում է նաև արտոնյալ համակարգ: Գերատեսչությունում ասում են, որ թանկացումը կապված է ծառայությունների որակի բարելավման հետ:

Ըստ նոր սակագների, Վարձիայի և ՈՒփլիսցիխեի թանգարան-արգելոց մուտք գործելու տոմսի արժեքը կլինի 15 լարի: 10 լարի է դարձել մուտքը՝ Ուջարմայի, Դավիթ-Գարեջիի, Գրեմմի, Խերթվիսիի համալիրներ և Նոքալաքևի ճարտարապետական-հնագիտական ​​թանգարան-արգելոց:

Բացի այդ Բորջոմիի թանգարան, Նիկո Փիրոսմանիի պետական ​​թանգարան, Ստեփանծմինդայի պատմական թանգարան, Քութաիսիի պատմա-ճարտարապետական ​​թանգարան-արգելոց (Գեգութի ամրոց), Մեծ Մցխեթայի հնեաբանական ​​թանգարան-արգելոց – Արմազիսցիխե (Բագինեթի) և Նիկո Նիկոլաձեի տուն թանգարան մուտքը կարժենա 5 լարի:

Փոխվել են նաև այլ ծառայությունների սակագները. Վարձիայի և ՈՒփլիսցիխեի թանգարան-արգելոցներում էքսկուրսիայի ծառայությունը ( էքսկուրսավար) դարձել է 25 լարի, օտարալեզու ծառայությունը՝ 45 լարի: Երկու թանգարաններում ձայնային էքսկուրսիայի ծառայությունները սահմանվել են 15 լարիով:

Մեկ լարիով է սահմանվել ՝ Վրաստանի քաղաքացի աշակերտների, ուսանողների և թոշակառուների համար սպասարկման գները:

Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության թանգարաններ և արգելոցներ անվճար կարող են մուտք գործել ՝ բռնի տեղահանված անձինք, պատերազմի վետերանները, ծնողազուրկ երեխաները և սոցիալապես անպաշտպան անձի կարգավիճակ ունեցող Վրաստանի քաղաքացիները: Վճարելուց ազատվել են նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձինք և նրանց ուղեկցողները, ICOM քարտեր ունեցողները (անձը հաստատող այլ վկայականի հետ միասին), «ընկերացիր ժառանգության հետ» շարժման անդամները:

Ըստ մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության, ծառայությունների սակագների փոփոխությունից ստացված եկամուտը հիմնականում ծառայելու են թանգարանների և թանգարան-արգելոցների ենթակառուցվածքային բարեկարգմանը: Այդ գումարներով ավելացվելու են նաև աշխատակիցների աշխատավարձերը: