Միխեիլ Սաակաշվիլին համարում է, որ ԱՄՆ-ը բավականաչափ չի քննադատում Վրաստանի իշխանությանը
Միխեիլ Սաակաշվիլին համարում է, որ ԱՄՆ-ը բավականաչափ չի քննադատում Վրաստանի իշխանությանը

Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համարում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականաչափ չի քննադատում Վրաստանի իշխանությանը:

«Ճիշտ է, որ ամերիկացները և Արևմուտքը ավելի ու ավելի քննադական է Իվանիշվիլու և նրա ռեժիմի նկատմամբ: Սակայն, ցանկանում եմ ասել, որ այնուամենայնիվ կիրառվում է դիվանագիտական լեզու և Իվանիշվիլին և նրա կողմնակիցները դիվանագիտական լեզուն չեն հասկանում:

Ես սպասում եմ դիրքորոշման առավել կտրուկ ձևակերպման և պարզաբանման, որ գործ ունենք կոռումպացված, ռուսամետ ռեժիմի հետ, որը ոչնչացնում է սեփական ժողովրդին և վնասում այդ ժողովրդի շահերը և այդ թվում, Ամերիկայի և Արևմուտքի շահերը տարածաշրջանում:

Մեզ անհրաժեշտ է, որպեսզի այս քննադատությունը շարունակվի»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին «Ֆեյսբուքում»: