Միխեիլ Սաակաշվիլին երկրի ներսում դարձել է քրեագործ, իսկ երկրից դուրս նմանվել է չղջիկի. Թեա Ծուլուկիանի
Միխեիլ Սաակաշվիլին երկրի ներսում դարձել է քրեագործ, իսկ երկրից դուրս նմանվել է չղջիկի. Թեա Ծուլուկիանի

Միխեիլ Սաակաշվիլին երկրի ներսում դարձել է քրեագործ, իսկ երկրից դուրս նմանվել է չղջիկի,- այս մասին նշել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությունը գնահատելիս:

Նրա խոսքով, կառավարող թիմի համար կարևոր չէ, թի ինչ կասի Միխեիլ Սաակաշվիլին:

«Հույս ունեմ, կգա ժամանակը, երբ դուք այլևս ցանկություն չեք ունենա Սաակաշվիլու մասին մեկնաբանություն խնդրել որևէ մեկից և առավել ևս, մենք պարտավոր չենք լինի որևէ տիպի հայտարարություն անել այն անձի մասին, ով փաստացի, երկրի ներսում դարձել է քրեագործ, իսկ երկրից դուրս նմանվել է չղջիկի: Նա ցանկանում է վերադառնալ այստեղ, սակայն դրա համար որևէ քաղաքական ռեսուրս և հնարավորություն չունի: Մեզ համար որևէ նշանակություն չունի, թե այս քրեական ուժն ինչ հայտարարություն կանի: Մենք ունենք մեր օրակարգը և պատրաստվում ենք բարձրորակ ժողովրդավար և թափանցիկ ընտրություններին»,- հայտարարել է Ծուլուկիանին:

Թողնել մեկնաբանություն