Մինչև 200 հազար լարի վարկերն այսօրվանից կտրամադրվեն միայն լարիով
Մինչև 200 հազար լարի վարկերն այսօրվանից կտրամադրվեն միայն լարիով

Մինչև 200 հազար լարի վարկերի տրամադրումն այսօրվանից հնարավոր կլինի միայն լարիով:

Նշված օրենքը տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբական անձանց վրա: Համապատասխան փոփոխությունը Քաղաքացիական օրենսգիրք է մտցվել 2018 թվականի վերջին և գործարկվել է այսօր: Մինչ այդ, լարիով տրվող վարկի սահմանը կազմում էր 100 հազար լարի:

Դրա հետ մեկտեղ, Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի հրամանով սահմանվել են բացառություններ: Մասնավորապես, բանկերը մինչև 200 հազար լարի վարկեր կարող են տրամադրել Վրաստանի քաղաքացիության չունեցող անձանց և արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց: