Միջազգային զբոսաշրջության կապակցությամբ, Վրաստանի կառավարությունը որոշում կընդունի մոտակա օրերին
Միջազգային զբոսաշրջության կապակցությամբ, Վրաստանի կառավարությունը որոշում կընդունի մոտակա օրերին

Վրաստանը ուշադիր հետևում է աշխարհում գոյություն միտմանը և միջազգային զբոսաշրջության կապակցությամբ հասարակությանը տեղյակ կպահի մոտակա օրերին,- այս որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որը ղեկավարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդի անդամները քննարկել են աշխարհում համավարակաբանական իրավիճակը և ընդգծել բարձր շարժունակության պայմաններում վարակի տարածման վերահսկման այն արդյունքների պահպանման անհրաժեշտությունը, որն այսօր ունի Վրաստանը:

Ըստ նրանց, զբոսաշրջության աջակցության նպատակով, զբոսաշրջային տրանսպորտի համար հաստատված չափանիշները հավասարվել են միջքաղաքային տրանսպորտի կարգավորումներին:

Միջգերատեսչական խորհրդի նիստում շեշտը դրվել է զբոսաշրջության բացման հարցում զգույշ և աստիճանական մոտեցման պահպանման անհրաժեշտության վրա, քանի որ քաղաքացիների անվտանգությունը կառավարության համար առաջնահերթություն է, ուստի որոշումներն ընդունվում են ՝ ելնելով աշխարհում առկա միտումներից:

Միևնույն ժամանակ, հայտնի է դառնում, որ Վրաստանը հաջող բանակցություններ է ունեցել գործընկեր երկրների, այդ թվում ՝ Իսրայելի և Եվրամիության տարբեր երկրների հետ, սակայն այդ երկրները որոշել են հետաձգել զբոսաշրջության և միջազգային սահմանների բացումը ՝ իրենց երկրներում համավարակաբանական իրավիճակի պատճառով:

Խորհրդի նիստում քննարկել են նաև PCR թեստավորման ընդլայնման գործընթացը:

Այսօրվա տվյալներով, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 908 դեպք, որից 761 մարդ արդեն ապաքինվել է: Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է հայրենիք: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ: Այս փուլում 2662 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցում հսկողության տակ է 255 քաղաքացի:

Թողնել մեկնաբանություն