Մեր խնդիրն է, որ բոլոր ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը նպաստի երեխայի կենսաբանական ընտանիքում բնակվելուն, լիարժեք զարգացմանը. Էկատերինե Տիկարաձե
Մեր խնդիրն է, որ բոլոր ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը նպաստի երեխայի կենսաբանական ընտանիքում բնակվելուն, լիարժեք զարգացմանը. Էկատերինե Տիկարաձե

2020 թվականին գործակալության կողմից անդադար շարունակվել է շահառուների համար սահմանված ծառայությունների մատուցումը,- այս մասին Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է գերատեսչության գործունեության հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ:

Նախարարի պարզաբանմամբ, 2020 թվականին ավելի քան 100 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք:

«Հատկապես կցանկանայի նշել, որ այս տարի ավելի քան 100 երեխա վերադարձել է իր կենսաբանական ընտանիք: Մեր հիմնական խնդիրն է, որ յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակը նպաստի կենսաբանական ընտանիքում բնակությանը և երեխաների լիարժեք զարգացմանը», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: