Մենք կհամոզենք մեր ամերիկացի գործընկերներին, որ Վրաստանում շարունակվում է ժողովրդավարության ամրապնդումը. Արչիլ Թալակվաձե
Մենք կհամոզենք մեր ամերիկացի գործընկերներին, որ Վրաստանում շարունակվում է ժողովրդավարության ամրապնդումը. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեն սկսել է իր աշխատանքային այցն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության լրատվությամբ, այցի շրջանակներում ծրագրված են բարձրաստիճան հանդիպումներ  ԱՄՆ-ի Սենատում և ներկայացուցիչների պալատում:

Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, հանդիպումների ընթացքում քննարկվելու են ընթացիկ քաղաքական թեմաները, ինչպես նաև այն որոշումները, որոնք նախատեսում է ընդունել Վրաստանի կառավարությունը, որպեսզի ժամանակին փակվեն այն հարցերը, որոնք դեռևս մնում են քննարկման առարկա քաղաքական երկխոսության շրջանակներում:

«Մենք կխոսենք ընթացիկ քաղաքական խնդիրների մասին: Կծանոթացնենք, թե ինչ որոշումներ ենք կայացնելու: Պարզ է, որ կոնգրեսականները սպասում են մեր պատասխանների, սպասում են նոր տեղեկությունների և մենք այստեղ ենք, որ պատասխանենք այդ հարցերին: Մեր նպատակն է ժամանակին փակել այդ հարցերը, որոնք դեռ քննարկվում են քաղաքական երկխոսության շրջանակներում և ժամանակին սկսենք նախապատրաստվել ընտրություններին: Մենք ունենք պատասխանատվություն և անպայման կկատարենք այդ պատասխանատվությունը, որ Վրաստանում ընտրությունները կլինեն ժողովրդավարական, թափանցիկ, անկախ մեր և ընդդիմության միջև ընտրությունների մոդելի վերաբերյալ համաձայնությունից»,- ասել է Արչիլ Թալկվաձեն:

Խորհրդարանի նախագահի խոսքով, Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ամերիկյան կողմին կներկայացնի այն որոշումները, որոնք կառավարությունն առաջարկում է ընդդիմությանը և հասարակությանը: Արչիլ Թալկվաձեն նշել է նաև, որ խորհրդարանական պատվիրակությունը կկարողանա համոզել ամերիկացի գործընկերներին, որ Վրաստանում շարունակվում է ժողովրդավարության ամրապնդումը, և Վրաստանը չի շեղվի այդ ուղղուց:

«Ինչպես ես ասացի, մենք կոնգրեսի անդամներին կներկայացնենք կոնկրետ որոշումներ, թե ինչ լուծումներ ենք առաջարկում ընդդիմությանը և մեր հասարակությանը: Մի բան պարզ է, որ ընդդիմության մի մասը փորձում է իր նախընտրական քարոզարշավը անց կացնել Վաշինգտոնում, և դա այն դեպքում, երբ Վրաստանում չունի հասարակության աջակցություն: Նրանք փորձում են Վրաստանի արտաքին տեսքը վնասելու հաշվին Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանալ այնպիսի աջակցություն, որը ԱՄՆ-ի կառավարությունը երբեք չի անում և չի խառնվում ընտրական գործերին: Մենք կհամոզենք մեր գործընկերներին, որ Վրաստանում ժողովրդավարության ամրապնդումը շարունակվում է, և Վրաստանը երբեք չի շեղվի ժողովրդավարության ամրապնդման իր ուղղուց», – ասաց Արչիլ Տալկվաձեն:

Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ՝ Կախա Կուճավան և Խորհրդարանի նախագահի գրասենյակի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն: