Մենք հենց այսօր պետք է սկսենք արտադրել բոլոր տեսակի զենք, բացառությամբ միջուկայինի, մենք դա կարող ենք անել. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք հենց այսօր պետք է սկսենք արտադրել բոլոր տեսակի զենք, բացառությամբ միջուկայինի, մենք դա կարող ենք անել. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք հենց այսօր պետք է սկսենք արտադրել բոլոր տեսակի զենք, բացառությամբ միջուկայինի, մենք դա կարող ենք անել»,- այս մասին Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է խորհրդարանի չորս կոմիտեների միավորված նիստին ելույթ ունենալու ժամանակ:

Դրա հետ մեկտեղ, պաշտպանության նախարարի թեկնածուն հայտարարել է, որ իր հիմնական երազանքը Վրաստանում ռազմական արդյունաբերության  վերածնունդն է:

«Հիմնական հարցերից մեկը պարտադիր զինվորական ծառայության բարեփոխման ավարտն է, որը սկսել էր իմ գործընկեր Լևան Իզորիան, և դա մենք կհասցնենք ավարտին, երկրորդ հարցը մեր զինվորականների պայմաններն են: Ես հիմնական ուշադրությունը կդարձնեմ, կարգապահության, նրանց սննդի, սարքավորումների, սպառազինության, նրանց կենսապայմանների  և սոցիալական պայմանների վրա, կլինի դա աշխատավարձերի բարձրացում, առողջապահական փաթեթներ և այլն: Ես մշտական ​​կապի մեջ կլինեմ և վերահսկելու եմ, որ մեր ռազմակայաններում լինեն ժամանակակից, համաշխարհային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ: Երրորդը, ցանկանում եմ ընդգծել իմ երազանքը, իմ երազանքն է ռազմական արդյունաբերության վերածնունդը», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Պաշտպանության նախարարի թեկնածուի խոսքով, Վրաստանը ունի մեծ ներուժ, որ արտադրի ոչ միայն փամփուշտներ, այլև բոլոր տեսակի զենք: