Մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Վրաստանի տարածքների բռնազավթումը. Պետքարտուղարություն
Մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Վրաստանի տարածքների բռնազավթումը. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Վրաստանի տարածքների ապօրինի բռնազավթումը: Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ,  Մորգան Օրտագուսը գրել է իր թվիթերի էջում:

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Վրաստանի տարածքների ապօրինի բռնազավթումը և կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Վերջին տասնամյակում սեփական անօրեն, չար գործողություններով, Ռուսաստանը տարածաշրջանում խախտել է խաղաղությունն ու կայունությունը», – գրել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը: