Մայրաքաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ, Թբիլիսիում տեղի է ունեցել մանկական փառատոն
Մայրաքաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ, Թբիլիսիում տեղի է ունեցել մանկական փառատոն

Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, Մուշթայիդի այգում անց է կացվել Թբիլիսիի մանկական փառատոնը:

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, փառատոնի շրջանակներում ծնողները հնարավորություն են ունեցել մասնակից ընկերություններից հատուկ ծառայություններ ստանալ հատուկ գնով: Բացի այդ, նրանք ծանոթացել են տարբեր նորույթների հետ, իսկ երեխաները մասնակցել են զվարճալի ու ստեղծագործական գործունեությանը:

Փառատոնի գործողությունները բաժանված էին վեց գոտոում. Մարզական գոտին ներառում էր մարզադպրոցները, խմբակները, քաղաքային մարզական հասարակական կազմակերպությունները. Կրթության գոտում ներկայացված էին կիրակնօրյա դպրոցները, ակադեմիաները, արվեստի շրջանակները. Առողջության գոտին հատկացված էր մանկական սննդի և հիգիենայի միջոցների արտադրողներին, մանկական կլինիկաներին, կրթական հասարակական կազմակերպություններին. Զվարճանքի գոտին հատկացված էր զվարճանքի կենտրոնների, քաղցրավենիք արտադրող ընկերությունների և սննդի կետերի համար. Մանկական ստարտապների գոտում ներկայացված էին խաղալիքներ և հագուստ արտադրող ընկերությունները. Մշակութային գոտին ներկայացրել է համերգներ և տարբեր մշակութային միջոցառումներ:

Փառատոնի ընթացքում ներկայացվել են նաև սպորտի, արվեստի և կրթության ոլորտներում քաղաքային ծրագրեր:

Միջոցառմանը ներկա էր Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ, Իրակլի Գվիլավան:

Թողնել մեկնաբանություն