Մայիսի 3-ից 12-ը ներառյալ կսահմանափակվի քաղաքային տրանսպորտի տեղաշարժը
Մայիսի 3-ից 12-ը ներառյալ կսահմանափակվի քաղաքային տրանսպորտի տեղաշարժը

Համակարգող խորհրդի որոշման համաձայն, քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի մայիսի 3-ից 12-ը ներառյալ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

«Վրաստանում մայիսի 4-11-ը արձակուրդ է հայտարարվել, որը նպատակ ունի նվազեցնել շարժունակությունը: Համակարգող խորհրդի որոշման համաձայն, մայիսի 3-ից 12-ը քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի, զուգահեռաբար, պատվաստումների ազգային պլանին համապատասխան, պատվաստումների գործընթացը ակտիվորեն կշարունակվի: Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամները այս շաբաթ կներգրավվեն պատվաստումների գործընթացում՝ իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ: Համապատասխան գերատեսչությունների կողմից կշարունակվի երկրում սահմանված սահմանափակումների կատարման խիստ վերահսկողությունը:

Նաև, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կշարունակի վերահսկել առկա համաճարակաբանական միտումները և հետագա որոշումները կկայացնի իրավիճակի մանրամասն վերլուծության արդյունքում: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր հայտնաբերվել է վիրուսի լաբորատոր հաստատված 304 272 դեպք, որից ապաքինվել է 287 029-ը, իսկ մահացել՝ 4043-ը: Այս փուլում 227 մարդ գտնվում է կարանտինում, 727 քաղաքացի՝ կլինիկական հյուրանոցներում, իսկ 3676 մարդ՝ հսկողության ներքո: Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին», – ասաց Գիորգի Ղիբրաձեն: