Մարիխուանայի ցանքը և բերքահավաքը պետք է լինի խիստ կարգավորվող. Գիորգի Գախարիա
Մարիխուանայի ցանքը և բերքահավաքը պետք է լինի խիստ կարգավորվող. Գիորգի Գախարիա

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրուցել է մարիխուանայի կարգավորումների խստացման մասին, որը նախատեսում է նոր օրինագիծը:

Գիորգի Գախարիան պատասխանել է լրագրողների հարցին, որը վերաբերում է մարիխուանայի ցանելու արտոնագրմանը:

«Եկեք տնտեսական մասով թող զրուցեն իմ տնտեսագետ գործընկերները, կարգավորումների տեսանկյունից կարող եմ ասել, որ նման կարգավորումների համար հարկավոր է ստեղծել մասնագիտացված գործակալություն, որի շրջանակներում տեղի կունենա, ինչպես արտոնագրման անձանց հաստատումը, կոնկրետ դեպքերում և պայմաններում, այնպես էլ տարբեր գործունեության վրա կլինի տարբեր արտոնագրում: Դա չի կարող լինել միայն արտադրություն, հնարավոր է լինի ցանք, արտադրում, վերամշակում և այլն: Դա պետք է լինի խիստ կարգավորվող, որը կվերահսկվի կոնկրետ գործակալության կողմից»,-նշել է նախարար Գիորգի Գախարիան:

Լրատվությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: