Մանդատայինը այսուհետ ունենալու է աշակերտներին մետաղափնտրիչով ստուգելու իրավունք
Մանդատայինը այսուհետ ունենալու է աշակերտներին մետաղափնտրիչով ստուգելու իրավունք

Աշակերտների անվտանգության ապահովման և մանդատայինի ինստիտուտի գործունեության արդյունավետության մեծացման նպատակով, «կրթության մասին» Վրաստանի օրենքում մտցվելու են փոփոխություններ:

Նախագծի համաձայն, հաստատվելու է՝ կրթության նախարարության, ներքին գործերի նախարարության և մանդատայինի ծառայության միջև կոորդինացիայի և լրատվության փոխանակման կարգը, որը հնարավորություն կտա նույնականացնել աշակերտների ռիսկ խմբերը: Պարտադիր է դառնում դպրոցում տեսախցիկների մոնտաժումը, ինչպես դպրոցի ներսում, այնպել էլ դրսում: Փոխվելու են նաև պահանջները մանդատայինների թեկնածուների նկատմամբ, կոնկրետ, մադատային դառնալ ցանկացողները պետք է ունենան բարձրագույն կամ մասնագիտական կրթություն, և նրանց տարիքը պետք է լինի 21-ից բարձր:

Մանդատայինի պատրաստման կուրսերի ծրագրում այլ կոմպոնենտներից բացի, նախատեսվելու է նաև ֆիզիկական և պրակտիկ նախապատրաստումը:

Բացի այդ, կրթության նախարարը հաստատելու է անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության կարգը և պայմանները: «Անձնական խուզարկումը» փոխվում է «առանց կոնտակտ դիտելով», որը նախատեսում է աշակերտին մետաղափնտրիչով ստուգում: Կարևոր է, որ այդ գործողությունը իրականացվի դպրոցի ներկայացուցչի ներկայությամբ: Նորույթ է նաև այն, որ մանդատայինը պարտադրվում է կազմել գրավոր արձանագրություն, աշակերտի նկատմամբ օգտագործվելիք միջոցառումների մասին, որը նպաստելու է աշակերտների իրավունքների պաշտպանությանը:

Փոփոխությունները, որը մշակել են կրթության և ներքին գործերի նախարարությունները, հաստատվել է կառավարության նիստին, այն մոտ օրերս պետք է ուղարկվի խորհրդարանին: