Մամուկա Մդինարաձեն «Հայրենասերների դաշինքի» նախընտրական պաստառն անվանում է ռուսական պատվեր Վրաստանի դեմ
Մամուկա Մդինարաձեն «Հայրենասերների դաշինքի» նախընտրական պաստառն անվանում է ռուսական պատվեր Վրաստանի դեմ

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն արձագանքել է «Հայրենասերների դաշինքի» պաստառին, որտեղ Վրաստանի բռնազավթված շրջանների նման, Աջարիայի ինքնավար հանրապետությունը ևս նշված է կարմիր գույնով:

Մդինարաձեն սոցիալական ցանցում գրում է, որ սա ռուսական պատվեր է Վրաստանի դեմ:

Խոսքը վերաբերում է Աջարիայում «Հայրենասերների դաշինքի» պաստառին, որտեղ Վրաստանի բռնազավթված շրջանների նման, Աջարիայի ինքնավար հանրապետությունը ևս նշված է կարմիր գույնով և գրված. «Պաշտպանիր Աջարիան, պաշտպանիր քո մաս Վրաստանը»:

«Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իռմա Ինաշվիլու  մեկնաբանմամբ, Թուրքիայի կողմից բռնագրավվում է  Աջարիան: Կուսակցության առաջնորդը հենց այդ կերպ է բացատրում պաստառի տեղադրումը: