Մամուկա Բախտաձեն չի հաստատում այն լրատվությունը, որ ընտրություններին լինելու է «Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն
Մամուկա Բախտաձեն չի հաստատում այն լրատվությունը, որ ընտրություններին լինելու է «Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն

Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն չի հաստատում լրատվությունը, որ ընտրություններում լինելու է «վրացական երազանք»-ի նախագահի թեկնածուն:

Ինչպես նշել է Բախտաձեն, այս հարցի շուրջ վերջին երկու ամիսների ընթացքում տարածվել են բազմաթիվ կեղծ լուրեր, սակայն դրանցից ոչ մեկը չի համապատասխանել իրականությանը:

«Վերջին երկու ամիսների ընթացքում տարածվել են բազմաթիվ լուրեր, իհարկ է դրանցից ոչ մեկը չի համապատասխանել իրականությանը: Միակ բանը, որը կարող եմ հաստատել դա այն է, որ «Վրացական երազանքը» ունենալու է արժանի թեկնածու, որը արժանի արդյունք կգրանցի ընտրություններին: Ես այս պահին գտնվում եմ այն պաշտոնում, որտեղ որ մեր քաղաքական թիմը գտնում է, որ մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրականացնել իր հնարավորությունները»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: