Մամուկա Բախտաձեն Ախալուբանիում հանդիպել է Ցխինվալի մեկուսարանից ազատված ութ երիտասարդի հետ
Մամուկա Բախտաձեն Ախալուբանիում հանդիպել է Ցխինվալի մեկուսարանից ազատված ութ երիտասարդի հետ

Շատ կարևոր էր, որ ամբողջ համաշխարհային հանրությունը կանգնած էր մեր կողքին, և կարևոր է, որ մեր բոլոր գերատեսչությունները առաջին իսկ րոպեներից ներգրավվել էր գործընթացին,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել  է Ախալուբանիում, Գերկեուլեբիի ընտանիք հյուրընկալվելու ժամանակ, որտեղ նա հանդիպել է Ցխինվալի մեկուսարանից ազատված ութ երիտասարդի հետ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է երիտասարդներին իրենց ընտանիքներ խաղաղ վերադառնալու կապակցությամբ:

«Այժմ, ամենակարևորն այն է, որ մեր տղաները, մեր երիտասարդները վերադարձել են իրենց ընտանիքներ: Մենք գտնվում ենք Ախալուբանիում: Այս երեք օրերը շատ ծանր էին, – հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի հետ միասին գյուղ էին այցելել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար Քեթևան Ցիխելաշվիլին և Շիդա Քարթլիի պետական լիազոր, Գիորգի Խոջևանիշվիլին:

Ախալուբանի գյուղի յոթ և Մեջվրիսխևի գյուղի մեկ բնակչի բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչները առևանգել էին օգոստոսի 17-ին:

Լրատվությունն այս մասին տարածել է  Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: