Մամիսոնի լեռնանցքում արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Մամիսոնի լեռնանցքում արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, առատ տեղումների հետևանքով Քութաիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոնի լեռնանցքի (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի կմ147-կմ149 հատվածում տեղի է ունեցել սողանք: Այդ պատճառով, նշված հատվածում արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը: