ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից տեղահանված անձանց կարգավիճակի մասին
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից տեղահանված անձանց կարգավիճակի մասին

Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 75-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունեց Վրաստանի և 57 երկրների նախաձեռնած բանաձևը՝ «Աբխազիայից, Վրաստան և Ցխինվալիի շրջանից / Հարավային Օսեթիա, Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: Այս տարի բանաձևին աջակցեցին 80 պետություններ: Տեղեկատվությունը տարածում է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցչությունը:

«Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ՄԱԿ-ի անդամ երկրներին հնարավորություն տրվեց համահեղինակել բանաձևը և այդպիսով էլ ավելի ակտիվորեն ներգրավվել ռուսական ագրեսիայի և օկուպացիայի արդյունքում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը կարգավորելու միջազգային ջանքերին: Արդյունքում, բանաձևի համահեղինակների շարքերը համալրեցին աշխարհի 57 տարբեր երկրներ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացած ցուցանիշ է: Այս փաստը ցույց է տալիս, որ բանաձևն արդեն համաշխարհային նախաձեռնություն է», – ասում է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցչության տեղեկության մեջ:

Վրաստանը այս բանաձևը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողողովին ներկայացնում է 2008 թվականից: Բանաձևը դատապարտում է բռնի ժողովրդագրական փոփոխությունը Վրաստանի օկուպացված շրջաններում, հաստատում է տեղահանվածների իրավունքը՝ անկախ էթնիկ պատկանելությունից, արժանապատիվ և անվտանգ կերպով վերադառնալու իրենց տները, և ընդգծում նրանց սեփականության իրավունքները հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը:

Բացի հումանիտար համատեքստից, բանաձևը գործնական նշանակություն ունի, քանի որ այն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հանձնարարում է տարեկան զեկույց պատրաստել Վրաստանում բնակվող տեղահանվածների իրավիճակի և բանաձևի կատարման վերաբերյալ:

«Սա առանձնահատուկ նշանակություն ունի Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների ծանր իրավիճակի և միջազգային դիտարկման մեխանիզմների բացակայության ֆոնին, ինչը ևս մեկ խոչընդոտ է տեղահանվածների և փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար:

Բանաձևը նաև կոչ է անում Ժնևի բանակցությունների մասնակիցներին ակտիվացնել ջանքերը Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների իրավիճակը բարելավելու ուղղությամբ, ինչը, իր հերթին, կնպաստի փախստական անձանց վերադարձին իրենց տներ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք աջակցել են բանաձևին և դարձել նախաձեռնության համահեղինակ: Այս որոշմամբ յուրաքանչյուր երկիր վերահաստատեց իր աջակցությունը փախստական անձանց վերադարձի իրավունքին և իր աջակցությունը հայտնեց յուրաքանչյուր փախստականի», – ասվում է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ: