ՄԱԿ-ի բանաձևը ձեռք է բերել աննախադեպ աջակցություն, չնայած համավարակին, մեր դիվանագետները արեցին անհնարինը. Դավիթ Զալկալիանի
ՄԱԿ-ի բանաձևը ձեռք է բերել աննախադեպ աջակցություն, չնայած համավարակին, մեր դիվանագետները արեցին անհնարինը. Դավիթ Զալկալիանի

Ողջ այս պատմության ընթացքում, ինչ Վրաստանը գլխավոր վեհաժողովի ձևաչափում սկսել է այս բանաձևի ներկայացումը, նման տեսակի աջակցություն չի ունեցել,- այսպես է արձագանքել Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին ՄԱԿ-ի կողմից ընդունած բանաձևին:

Նրա խոսքով, չնայած համավարակի պատճառով գոյություն ունեցող սահմանափակումներին, Վրաստանը կարողացավ անել հնարավորինս և ևս մեկ անգամ աջակցություն ստացավ, երկրի համար չափազանց կարևոր բանաձևի համար: Ըստ նրա, բանաձևին դեմ է եղել միայն 13 երկիր:

«Այս բանաձևն արժանացել է աննախադեպ աջակցության, դրան աջակցեցել է 84 երկիր: Ողջ այս պատմության ընթացքում, ինչ Վրաստանը գլխավոր վեհաժողովի ձևաչափում սկսել է այս բանաձևի ներկայացումը, նման տեսակի աջակցություն չի ունեցել: Զգալիորեն նվազել է նաև հակառակորդ երկրների թիվը, եթե նախորդ տարի բանաձևին դեմ էին 15 երկրներ, այս տարի նրանց թիվը կազմել է 13:

Վերջին երկու տարիներին, գլխավոր վեհաժողովի ձևաչափի շրջանակներում, մենք ներդրեցինք նորարարություն և բանաձևը բացեցինք համաֆինանսավորողների համար: Այս տարի աճել է նաև նրանց թիվը և բանաձևի համաֆինանսավորող է դարձել 54 երկիր: Սա նշանակում է, որ Վրաստանի հետ միասին 54 երկիր դարձել է այս բանաձևի համահեղինակ:

Բանաձևը սատարում է բռնի տեղահանված անձանց ոչ միայն իրենց տներ անվերապահ վերադարձին, այլև նրանց հիմնարար իրավունքների իրականացմանը: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարտավոր է տարեկան զեկույց ներկայացնել այս բանաձևի կատարման վերաբերյալ»,- ասել է Զալկալիանին:

Ըստ նրա, այն ժամանակ, երբ կովիդի պատճառով կաթվածահար էր եղել ՄԱԿ-ի աշխատանքը, Վրաց դիվանագետները արել են անհնարինը և օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները:

Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը, 74-րդ նստաշրջանում  ընդունել է Վրաստանի և 54 երկրների նախաձեռնած բանաձևը `«Աբխազիայից, Վրաստան և Ցխինվալի տարածաշրջանից/Հարավային Օսիա, Վրաստան, բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: