Մադրիդի «Ռեալի» հակառեկորդը
Մադրիդի «Ռեալի» հակառեկորդը

Իսպանիայի առաջնությունում Մադրիդի Ռեալը «Սանտյագո Բեռնաբեույի» վրա 1:2 հաշվով պարտվել է Ժիրոնայի մոտ:

Ընթացիկ սեզոնում սա արքայական ակումբի արդեն 7-րդ պարտությունն է:

Հատկանշական է, որ նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 2008-2009 թթ.. սեզոնում: Հենց այդ ժամանակաշրջանից հետո մադրիդցիներին միացավ կրիշտիանո Ռոնալդուն:

Դրանից հետո թիմը Լա Լիգայում չի կրել 7 պարտություն:

Այս պահին Մադրիդի Ռեալը մրցաշարային աղյուսակում 45 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: