Լիլոյի բնակավայրում, պահեստային տարածքում բռնկված հրդեհը տեղայնացված է
Լիլոյի բնակավայրում, պահեստային տարածքում բռնկված հրդեհը տեղայնացված է

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, Թբիլիսիի գլխավոր վարչության պետի հայտարարությամբ, Լիլո բնակավայրում, Ճիրնախուլիի փողոցի N9-ում գտնվող պահեստի հատվածում հրդեհը տեղայնացված է:

Նրա խոսքով, այրվել է 1000 քառակուսի մետր տարածք, որտեղ պահվում էր պլաստմասեղեն, դյուրավառ իրեր և խառը տեխնիկա:

Կերեսելիձեի հայտարարությամբ, հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել:

«Ճիրնախուլիի փողոցի թիվ 9-ում գտնվող պահեստում բռնկվել էր հրդեհ: Տեղում կենտրոնացվել են հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում գտնվում է 14 հրշեջ-փրկարարական ջոկատ: Հրդեհի տարածման վտանգ կար, սակայն հրշեջների ժամանակին արձագանքելու արդյունքում տարածքի մեծ մասը փրկվեց: Այրվել է ընդհանուր առմամբ 1000 քմ. տարածք: Պահեստում պահվում էին պլաստմասե և դյուրավառ իրեր, այդ թվում ներկեր: Պահվում էին նաև խառը ապրանքներ: Այս պահին հրդեհը տեղայնացված է, դրա տարածման վտանգ չկա, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառն այս պահին անհայտ է, բոլոր համապատասխան ծառայությունները կենտրոնացված են տեղում»,- հայտարարել է Օթար Կերեսելիձեն: