Լաշա Տալախաձեն սահմանել է աշխարհի եռակի ռեկորդ և չորրորդ անգամ դարձել չեմպիոն
Լաշա Տալախաձեն սահմանել է աշխարհի եռակի ռեկորդ և չորրորդ անգամ դարձել չեմպիոն

Թայլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրորդների աշխարհի առաջնության եզրափակիչ օրը Լաշա Տալախաձեն սահմանել է աշխարհի եռակի ռեկորդ և չորրորդ անգամ դարձել չեմպիոն:

Պոկում վարժությունում վրաց չեմպիոնը գրանցել է 220 կգ և սահմանել աշխարհի հերթական ռեկորդը, իսկ հրում վարժությունում՝ հաղթահարել 264 կգ և բարելավել աշխարհի ռեկորդը:

Այսպիսով, 2015, 2017 և 2018 թվականներից հետո Տալախաձեն արդեն չորրորդ անգամ դարձել է չեմպիոն:

Հատկանշական է, որ Վրաստանի հավաքականը, որի հաշվին հինգ ոսկե և երկու բրոնզե մեդալ է, աշխարհի առաջնությանը զբաղեցրել է պատմական թիմային երկրորդ հորիզոնականը: