Lactalis-ի մանկական սննդում սալմոնելա մանրէ է հայտնաբերվել. Ապրանքը կհանեն նաև Վրաստանից
Ֆրանսիական Lactalis ընկերությունը մանկական սննդի ապրանքը վերադարձնում է երկիր: Դրա պատճառ է դարձել մի քանի երկրում սալմոնելա մանրէի տարածումը: Տեղեկությունն այյս մասին տարածել են CNN-ը և «Ամերիկայի ձայնը»:
Ֆրանսիական խոշորագույն ընկերությունը արտահանման համար նախատեսված ապրանքը հետ կանչել այն բանից հետո, երբ Ֆրանսիայում գրանցվել է մանկանց սալմոնելա մանրէի տարածման 26 դեպք:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը» պոտենցիալ վտանգավոր ապրանքը ներմուծվում էր նաև Վրաստան, Չինաստան, Թայվան, Պակիստան, Իրաք, Սուդան, Ռումինիա, Հունաստան, Կոլումբիա, Պերու:
«Ֆրանս պրես»-ի տեղեկությամբ, խոսքը 7700 տոննայի մասին է: Lactalis-ը ներողություն է խնդրում ստեղծված իրավիճակի պատճառով և աջակցություն հայտնում հիվանդ երեխաների ընտանիքներին: