Կրթության նախարարություն. Դպրոցներում վարակման ցուցանիշն աճել է, բայց գործընթացը վերահսկվում է
Կրթության նախարարություն. Դպրոցներում վարակման ցուցանիշն աճել է, բայց գործընթացը վերահսկվում է

Երկրում վարակվածների թվի ավելացումը արտացոլվել է նաև դպրոցներում տիրող իրավիճակում, սակայն առավելագույն հիգիենիկ նորմերի պատճառով հանրակրթական հաստատություններում իրավիճակը լիովին վերահսկվում է, – ասվում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով, այս շաբաթ դպրոցներում վարակման մակարդակն աճել է: Մասնավորապես, ապրիլի 10-ից 16-ը, մոնիտորինգի և պարտադիր թեստավորման արդյունքում, հաստատվել է, որ ուսուցիչների և դպրոցների վարչարարության ներկայացուցիչների 0,3 տոկոսը և աշակերտների 0,1 տոկոսը վարակված են ամբողջ երկրում:

«Ծնողների խնդրանքով, ինչպես նաև վիրուսի հաստատման պատճառով, այս փուլում ամբողջ երկրում հեռավար ուսուցմամբ գործում է 73 դպրոց եւ 187 առանձին դասարան:

Ողջ երկրում գրանցվել է ռիսկի տակ գտնվող ուսուցիչների թվի աճ, որոնք իրենք են դիմել հեռակա ուսուցման համար: Այս փուլում ամբողջ երկրում 133 ուսուցիչ հեռավար ուսուցման ձևաչափում է», – ասացին ԿԳ նախարարությունից:

Գերատեսչության տվյալներով, դպրոցներում վարակ հայտնաբերման դեպքերում, որպես կանոն, կրկին գործում են կետային սահմանափակումներ: Վիրուսի հայտնաբերման դեպքում դպրոցները գործում են առողջապահության նախարարության կողմից սահմանված արձանագրության համաձայն:

«Հիմնվելով ընթացիկ վիճակագրության վրա, պարզ է, որ հասարակությունը պետք է էլ ավելի պահպանի առողջապահության նախարարության կանոնակարգերը: Այդ է պատճառը, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը շարունակում է հասարակությանը կոչ անել աջակցել երեխաներին և խստորեն պահպանել սահմանված նորմերը, որպեսզի աշակերտները կարողանան կիսամյակը ավարտել դպրոցի շենքում», – ասված է կրթության նախարարության տարածած հայտարարության մեջ: