Կրթության նախարարի տեղակալը համալսարաններում ծանոթացել է վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացրած միջոցառումների հետ
Կրթության նախարարի տեղակալը համալսարաններում ծանոթացել է վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացրած միջոցառումների հետ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է մոնիտորինգը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նախարարի տեղակալ Նունու Միցկևիչը, Աշխատանքի տեսչության ծառայության ղեկավար Բեքա Փերաձեի հետ միասին, այս անգամ այցելել էր Կովկասի համալսարան և Պետրե Շոթաձեի Թբիլիսիի բժշկական ակադեմիա և գնահատել վարակի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

Նունու Միցկեվիչը նշել է, որ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ապահովված են վարակի կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով և հետազոտման գործընթացն իրականացվում է անվտանգության նորմերին համապատասխան: Հետևաբար, երկու համալսարաններն էլ պատրաստ են ամբողջությամբ վերականգնել ուսումնական գործընթացը:

Նրա խոսքով, բարձրագույն ուսումնական հաստատությունները հաջողությամբ հաղթահարեցին համավարակի պայմաններում առաջացած մարտահրավերները և կարճ ժամանակահատվածում կարողացան պատշաճ կերպով կազմակերպել խառը ուսուցման գործընթացը:

Փոխնախարարը ուշադրությունը բևեռեց նաև լսարաններում ուսումնական գործընթացի շարունակության մասին ուսանողներին իրազեկելու կարևորության վրա: Ինչպես նա նշեց, բարձրագույն ուսումնական հաստատությունները ակտիվ շփում ունեն ուսանողների հետ և նրանց տրամադրում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում «կովիդ 19» համավարակի մարտահրավերներին արձագանքելու համար, ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման, այնպես էլ սանիտարական նորմերի կիրառման առումով:

Համակարգող խորհրդի որոշման համաձայն, մարտի 15-ից համալսարանները կկարողանան ամբողջությամբ վերսկսել իրենց ուսումնական գործունեությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, անվտանգ միջավայրը վերահսկելու նպատակով, համալսարաններ այցելությունները կունենան պարբերական բնույթ: