Կրծանիսիում գտնվող ՆԳՆ-ի կրթական կենտրոնում տուժել է երկու մարդ
Կրծանիսիում գտնվող ՆԳՆ-ի կրթական կենտրոնում տուժել է երկու մարդ

Կրծանիսիում գտնվող ներքին գործերի նախարարության կրթական կենտրոնում տուժել է երկու մարդ:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, տուժածներին շտապ օգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց:

Գերատեսչության լրատվությամբ, երկու քաղաքացի չնայած արգելող նշանների, մուտք են գործել կենտրոնի տարածք, որից հետո ստացել են վնասվածքներ:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, տեղում այդ պահին վարժանքներ չեէին ընթանում:

Ինչպես հայտնի է տարածքը ականապատված էր և դրված էր ցուցանակ՝ «Մուտքը արգելված է»:

ՆԳՆ-ի լրատվությամբ, միջադեպի կապակցությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 118-րդ հոդվածով, որը նշանակում է առողջությանը կանխամտածված թեթև վնասվածքի հասցնում: