Կորոնավիրուսի նոր դեպքերից 1676-ն արձանագրվել է Թբիլիսիում, 525-ը՝ Աջարիայում, 591-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1676-ն արձանագրվել է Թբիլիսիում, 525-ը՝ Աջարիայում, 591-ը՝ Իմերեթիում

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան  հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 4 260դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 147 636:

Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 947 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 124 568:

Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 45 պացիենտ: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 1 387 մահվան դեպք:

Այսօր արձանագրված վարակման 4 260 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 676 դեպք, Աջարիայում՝ 525, Իմերեթիում 591, Քվեմո Քարթլիում՝ 351, Շիդա Քարթլիում՝ 294, Գուրիայում՝ 131, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 274, Կախեթիում՝ 166, Մցխեթա-Մթիանեթիում՝ 134, Սամցխե-Ջավախեթիում՝ 88, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 30:

Այս փուլում երկրում կա 21 655 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 561 մարդ, այդ թվում՝ 2 843-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 043-ը՝ Աջարիայում, 1 255-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 1 027 ծանր հիվանդ, այդ թվում՝ 486-ը Թբիլիսիում, 152-ը՝ Աջարիայում, 218-ը՝ Իմերեթիում: Այստեղից 390-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 206-ը Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում, 43-ը՝ Իմերեթիում: 3 867 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 283-ը՝ Թբիլիսիում, 1 997-ը՝ Աջարիայում, 332-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 11 227 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 1 974 մարդ, այդ թվում 478-ը՝ Թբիլիսիում, 970-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 19 769 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 50 544 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 18 675 մարդ, Աջարիայում 11 775, Իմերեթիում 5 080»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: