Կորոնավարակի կապակցությամբ գործող համակարգող խորհուրդը, հասարակական վայրերում արգելել է բազմամարդ միջոցառումները
Կորոնավարակի կապակցությամբ գործող համակարգող խորհուրդը, հասարակական վայրերում արգելել է բազմամարդ միջոցառումները

Վարչապետ, Գիորգի Գախարիայի գլխավորությամբ կորոնավարակի հարցով միջգերատեսչական համակարգող խորհուրդը անց է կացրել իր հերթական հանդիպումը:

Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, միջգերատեսչական խորհուրդը հանդիպումներ է ունենում կառավարության ղեկավարի հետ ՝ տեղեկություններ փոխանակելու ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և համակարգված քայլեր ձեռնարկելու համար:

Խորհրդի այսօրվա նիստում նշվեց, որ նոր կորոնավարակով հիվանդների թիվը չի աճել, և երեք վարակվածների առողջության վիճակը մինչ այժմ բավարար է եղել: Համակարգող խորհուրդը տեղեկացվել է, որ այս պահին ավելի քան 100 մարդ մնում է կարանտինում:

Կորոնավարակի տարածումը կանխելու նպատակով, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին զերծ մնալ ճանապարհորդելուց, հատկապես այն երկրներում, որոնք առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված են որպես բարձր ռիսկային:

Միջգերատեսչական խորհրդի նիստում ներքին գործերի նախարարությանն ու ֆինանսների նախարարության մաքսային վարչությանը հանձնարարվել է բոլոր սահմանային անցակետերում և օդանավակայաններում տեղադրել ժամանակակից վրաններ, որտեղ ռիսկային երկրներից ժամանակ քաղաքացիներին հնարավոր կլինի տեղավորել մինչ հիվանդանոց տեղափոխելը:

Դրա հետ մեկտեղ, կորոնավարակի կապակցությամբ գործող համակարգող խորհուրդը, հասարակական վայրերում արգելել է բազմամարդ միջոցառումները

Բացի այդ, ամբողջ Վրաստանում դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ:

Վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհուրդը շարունակում է իր նիստերը համակարգված ձևով, երկրում խուճապի հիմքեր չկան և կառավարությունն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: