Կորոնավարակի կապակցությամբ արտաքին գործերի նախարարությունում տուրօպերատորների հետ կայացել է հանդիպում
Կորոնավարակի կապակցությամբ արտաքին գործերի նախարարությունում տուրօպերատորների հետ կայացել է հանդիպում

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվթիսիաշվիլին, զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլիի և Վրաստանի բռնազավթված գոտիներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության համակարգող հանձնաժողովի քարտուղար Գվանցա Գասվիանիի հետ, հանդիպել է տեղական տուրօպերատորների հետ:

Ինչպես հայտարարում են Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունում, հանդիպման մասնակիցները քննարկել են կորոնավարակի տարածման կանխարգելման ուղիները, գոյություն ունեցող իրավիճակը և տեղեկատվություն են փոխանակվել կոնկրետ մարտահրավերների մասին: Մասնակիցների խոսքով, տեղեկատվության փոխանակումը կնպաստի պետական ​​գործակալությունների և տուրօպերատորների կողմից հետագա գործողությունների ավելի լավ պլանավորմանը:

Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, տուրօպերատորներին խնդրել են առողջապահության նախարարության կողմից մշակված ուղեցույցները տարածել Վրաստանի քաղաքացիների շրջանում, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկներին նախապես տեղեկացնել սահմանում իրականացվող միջոցառումների մասին: Հանդիպմանը շեշտվել է, որ Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև համաձայնեցված միջոցառումներ պլանավորելիս հիմնական ուշադրությունը դարձվելու է կանխարգելիչ միջոցառումների պահպանմանը և վերահսկողության ուժեղացմանը: