Կոնստանտինոպոլսը իրավունք չունի միջամտել այլ երկրների եկեղեցիների ներքին գործերին. Ռուսաստանի պատրիարքարան
Կոնստանտինոպոլսը իրավունք չունի միջամտել այլ երկրների եկեղեցիների ներքին գործերին. Ռուսաստանի պատրիարքարան

Ռուսաստանի պատրիարքարանում հայտարարում են, որ չեն ճանաչում Կոնստանտինոպոլի իրավասությունների գերակայությունը: Ինչպես ռուսական մամուլի հե զրույցում հայտարարել է միտրոպոլիտ Իլարիոնը, պատրիարք Բարթլոմը իրավունք չունի միջամտել այլ երկրների եկեղեցիների ներքին գործերին:

«Պատրիարքըի որոշումների ընդունումը հնարավոր է միայն այլ եկեղեցիների հետ համաձայնեցմամբ: Հենց այդ եկեղեցիներն են տալիս դրա իրավունքը: Այսպիսով եթե գործողությունները հակասում են այս կամ այլ եկեղեցու որոշմանը, ապա մենք դա չենք կարող ընդունել»,-հայտարարել է Իլարիոնը:

Մինչ այդ Ռուսաստանի եկեղեցու սինոդը որոշել է, որ պատրիարք Կիրիլը ժամերգության ժամանակ այլևս չի նշելու է պատրիարք Բարթլոմեոսի անունը:

Ռուսաստանի պատրիարքարանը նշված որոշումը ընդունել է այն բանից հետո, ինչ Կոնստանտինոպոլսի պատրիարքը Կիև է ուղարկել իր ներկայացուցիչներին , ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի շնորհման պատրաստման շրջանակներում: