Կողքի կքաշվեմ, երբ կտեսնեմ, որ իշխանության համար պայքարում են առողջ ուժեր. Բիձինա Իվանիշվիլի
Կողքի կքաշվեմ, երբ կտեսնեմ, որ իշխանության համար պայքարում են առողջ ուժեր. Բիձինա Իվանիշվիլի

«Bloomberg» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հոդվածում, «խառնաշփոթությունները Թբիլիսիում սպառնում են միլիարդատերի երազանքին» վերնագրով, ասում է, որ վերջին ամիսներին Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում տեղի են ունենում ցույցեր, ինչը սպառնում է «միլիարդատիրոջը և նրա «վրացական երազանքի» քաղաքական մղձավանջին»:

Հոդվածում մեջբերված է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցը: Ինչպես գրում է «բլումբերգը» հարցազրույցը ձայնագրվել է Բիձինա Իվանիշվիլիի նստավայրում, նախքան խորհրդարանի կողմից համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի քվեարկությունը:

«Մեզ անհրաժեշտ է առողջ և ոչ թե կործանարար ուժ: Ես կողքի կքաշվեմ այն ժամանակ, երբ կտեսնեմ, որ իշխանության համար պայքարում են առողջ ուժեր: Մինչ այդ դա տեղի չի ունենա»,- ասել է Իվանիշվիլին:

Սակայն հոդվածի հեղինակները նշում են, որ «հասարակությունը հնարավոր է Իվանիշվիլիին չտա նման ընտրություն»:

Ինչպես գրում է «Bloomberg»-ը, հարցազրույցի ընթացքում Բիձինա Իվանիշվիլին հերքել է ընդդիմության մեղադրանքը, որ 2020 թվականից համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը նա տապալել է, իր իշխանությունը երկարացնելու համար: Նա նաև հերքում է, որ երկիրը ղեկավարում է կուլիսներից: Ի պատասխան դրա, Իվանիշվիլին ասել է, որ նա զբաղեցնում է «Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնը:

«Իվանիշվիլին ասում է, որ իր հիմնական նպատակն է ստեղծել ժողովրդավարական համակարգ, որը կաշխատի բոլոր վրացիների համար և միևնույն ժամանակ թողնում է բարեգործական ժառանգություն, որը կվերականգնի երկրի մշակութային ժառանգությունը և կդարձնի այն գրավիչ վայր զբոսաշրջիկների համար»,- ասվում է հոդվածում:

«Ես նախընտրում եմ  քաղաքական գործչի փոխարեն լինել այգեպան»,- ասել է Իվանիշվիլին «Bloomberg»-ին տված հարցազրույցում:

Հոդվածում ասվում է, որ «Վրացական երազանքի» նախագահի մեկ այլ կարևոր խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է:

Հոդվածում մեջբերված է նաև Իվանիշվիլիի հարցազրույցի այն մասը, որտեղ նա խոսում է հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Այն, ինչ արել է Ռուսաստանը, դա խենթություն է, բայց եթե մենք պատ կառուցենք և խոսենք ատելության լեզվով, ինչպես դա արեց Սաակաշվիլին, ապա իրավիճակը երբեք ինքնուրույն չի լուծվի»,- ասել է Իվանիշվիլին:

Ըստ «Bloomberg»-ի, Իվանիշվիլին բացառել է, որ կդառնա Վրաստանի վարչապետ, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ  քաղաքականությունից, քանի դեռ չի համոզի Վրաստանի նախկին նախագահ, Սաակաշվիլիին, որ նա չի վերադառնա վրացական քաղաքական ասպարեզ:

«Եթե ունենանք ընտրություն «Վրացական երազանքի» և ցանկացած այլ ուժի միջև, բացառությամբ «միասնական ազգային շարժումի», ապա ես կգնայի քաղաքականությունից, սակայն ես երբեք չեմ լքի իմ գյուղը», – ասել է Իվանիշվիլին: