Կինեմատոգրաֆիայի կենտրոնը վրդովմունք է հայտնում «And Then We Danced» ֆիլմի պրեմիերան տապալելու մասին ազդարարելու պատճառով
Կինեմատոգրաֆիայի կենտրոնը վրդովմունք է հայտնում «And Then We Danced» ֆիլմի պրեմիերան տապալելու մասին ազդարարելու պատճառով

Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը վրդովմունք է հայտնում ծայրահեղական խմբավորումների կողմից վրացական նոր ֆիլմի պրեմիերան տապալելու մասին ազդարարելու պատճառով,- այս մասին նշված է Վրաստանի կինեմատոգրաֆիայի կենտրոնի հայտարարությունում:

Ազգային կինոկենտրոնն աջակցություն է հայտնում ինչպես ստեղծագործական խմբին, այնպես էլ՝ կինոթատրոնների ղեկավարներին և կոչ անում աշխարհիկ և հոգևորական անձանց, խուսափել ֆիլմի ցուցադրությունը խանգարելուց:

Վրացական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» (And Then We Danced) ֆիլմի պրեմիերան Վրաստանում կայանալու է այսօր, նոյեմբերի 8-ին: Սյուժեն երիտասարդ պարողի մասին է, ում կյանքը ծայրահեղ փոխվում է այն բանից հետո, երբ սիրահարվում է իր պատվախնդիր հակառակորդ տղային:

«Երեխաների իրավունքների պաշտպանության հասարակության» նախագահ Գուրամ Փալավանդիշվիլին հայտարարել է, որ «Եվ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերային հեռուստադիտողին չեն թողնի մուտք գործել Թբիլիսիի և Բաթումիի կինոթատրոններ: Նախկին պատգամավոր Դիմիտրի Լորթքիփանիձեն չի բացառում, որ կինոթատրոններում անջատվի էլեկտրաէներգիան:

Տեսաուղերձ է տարածել գործարար Լևան Վասաձեն և նշել, որ այս ֆիլմի նկարահանմամբ ողջ աշխարհում խայտառակել են վրացական մշակույթը:

«Եվ մենք պարեցինք» ցուցադրության հետ կապված հայտարարություն է տարածել նաև Վրաստանի պատրիարքարանը: Վրաստանի պատրիարքարանը ֆիլմի ցուցադրությունը համարում է անընդունելի, սակայն դեմ է բռնությանը: