Քութաիսիում «Ազգային շարժման» գրասենյակի ուղղությամբ նետել են ավելներ և ձվեր (վիդեո)

Քութաիսիում «Վրացական երազանքի» կողմնակիցները ավելներ և ձվեր են նետել «Ազգային շարժման» գրասենյակի ուղղությամբ:  Նրանք նաև դռան վրա ներկով գրել են «հավանոց»:

Տեղում մոբիլիզացված են իրավապահներ:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչ Թամփա Բակուրաձեն «Ազգային շարժման» անդամ Նատալիա Քութաթելաձեի դեմքին ձու է նետել: