Քութաիսիի մետալուրգիական գործարանի աշխատակիցը մահացել է աշխատանքային պարտականությունները կատարելիս
Քութաիսիի մետալուրգիական գործարանի աշխատակիցը մահացել է աշխատանքային պարտականությունները կատարելիս

Քութաիսիի մետալուրգիական գործարանի աշխատակիցը մահացել է աշխատանքային պարտականությունները կատարելիս:

Հաղորդվում է, որ 60-ն անց տղամարդը բարձրությունից ընկել է ու տեղում մահացել:

Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում: