Քուրդ զինյալները համաձայնել են հրադադարին մի քանի պայմանով
Քուրդ զինյալները համաձայնել են հրադադարին մի քանի պայմանով

Քուրդ զինյալները համաձայնել են հրադադար անել, սակայն մի քանի պայմանով: Ինչպես հայտարարում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչները, համաձայնությունը պետք է ենթադրի բռնի տեղահանված անձանց տներ վերադարձ և բացառի «Տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխությունները»:

Ինչպես հայտարարել է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ղեկավար Մասուդ Աբդին, «քրդերը ամեն բան կանեն, որպեսզի համաձայնությունը լինի արդյունավետ»:

Մինչ այդ, իր պայմաններն է առաջ քաշել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Մևլութ Չավուշօղլու խոսքով, Անկարան գործողությունը դադարեցրել է, որպեսզի սիրիացի քրդերի պաշտպանության ուժերը հեռանան «անվտանգության գոտուց»: Միայն այս պայմանը կատարելու դեպքում Թուրքիան լիովին կդադարեցնի ռազմական գործողությունը:

Թուրքիան, հոկտեմբերի 17-ին, «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը համաձայնել է դադարեցնել հինգ օրով, ԱՄՆ-ի փոխնախագահի և Թուրքիայի նախագահի հանդիպումից հետո: