Քննիչ Մարիաննա Չոլոյանին առաջադրվել է Մեղադրանք
Քննիչ Մարիաննա Չոլոյանին առաջադրվել է Մեղադրանք

15-ամյա Լուկա Սիրաձեին ցուցմունք պարտադրելու փաստով, ձերբակալված քննիչ Մարիաննա Չոլոյանին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք:

Ինչպես ասված է գլխավոր դատախազության կողմից հրապարակած լրատվության մեջ, Մարիաննա Չոլոյանին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի երկու դրվագում, ինչը նշանակում է ցուցմունք տալու ժամանակ վկային պարտադրում:

«Պետական ​​տեսուչի ծառայության քննչական վարչությունում գտնվող քրեական գործով, 2019 թվականի դեկտեմբերի 17-ին ձերբակալված ոստիկանության ավագ քննիչ Մ.Չ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 335 հոդվածի առաջին մասով:

2019 թվականի դեկտեմբերի 10-ին,  Մ.Չ.-ն վկայի կարգավիճակով մոր հետ միասին հարցաքննության է կանչել Լ.Ս.-ին: Քննիչը չի պահպանել անչափահասների արդարադատության օրենսգրքի սկզբունքները և Լ.Ս.-ից պահանջել է ճանաչել մեղքը: Մերժում ստանալուց հետո քննիչը շարունակել է հարցաքննել վկաներին, որից հետո անչափահասների մոտ առաջացել է հոգեբանական սթրես»,- ասված է  դատախազության հայտարարության մեջ:

Ըստ Վրաստանի գլխավոր դատախազության, հետաքննչական գերատեսչությունը դատարանին դիմելու է միջնորդությամբ, նրա հանդեպ խափանման միջոց կիրառել բանտարկությունը: