Քելլի Դեգնանը հանդիպել է Նինո Լոմջարիայի հետ
Քելլի Դեգնանը հանդիպել է Նինո Լոմջարիայի հետ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հետ:

Հանդիպման ընթացքում Քելլի Դեգնանն ու Նինո Լոմջարիան խոսել են օմբուդսմենի աշխատակազմի գործունեության, առաջիկա ընտրությունների, բռնազավթման և այլ հարցերի մասին:

Հանդիպումից հետո դեսպանը ընդգծել է ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեության կարևորությունը: