Քելլի Դեգնան. Բազմաթիվ երկրներ ճանաչել են Վրաստանի հաջողությունը, շատ պատասխանատու և արդյունավետ արձագանքը կորոնավիրուսի ճգնաժամի նկատմամբ
Քելլի Դեգնան. Բազմաթիվ երկրներ ճանաչել են Վրաստանի հաջողությունը, շատ պատասխանատու և արդյունավետ արձագանքը կորոնավիրուսի ճգնաժամի նկատմամբ

Բազմաթիվ երկրներ ճանաչել են Վրաստանի հաջողությունը, շատ պատասխանատու և արդյունավետ արձագանքը կորոնավիրուսի ճգնաժամի նկատմամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը:

«Մենք գնահատում ենք վրաց հասարակության արձագանքը և խելամիտ մոտեցումը կառավարության պահանջների նկատմամբ: Այժմ գլխավոր մարտահրավեր է մնում էկոնոմիկան: Տեսնում ենք, որ կառավարությունը դրան պատասխանատվությամբ է մոտենում և փորձում, որքան հնարավոր արագ վերակենդանանա էկոնոմիկան և վերադառնա իր բնականոն ռիթմին»,- հայտարարել է Դեգնանը: