Քալիֆոռնիայում պայքարում են պատմության մեջ ամենամասշտաբային անտառային հրդեհի դեմ (ֆոտո)
Քալիֆոռնիայում պայքարում են պատմության մեջ ամենամասշտաբային անտառային հրդեհի դեմ (ֆոտո)

Քալիֆոռնիայի նահանգում պայքարում են պատմության մեջ ամենամասշտաբային անտառային հրդեհի դեմ: Այս պահի դրությամբ առկա տվյալներով, աղետի ժամամակ զոհվել է առնվազն 9 մարդ:

Տեղի լրատվամիջոցների տեղեկությամբ, նրանցից հինգը այրվել է սեփական ավտոմեքենայում: Անվտանգության նպատակով աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 150 հազար մարդ:

Քալիֆոռնիայի նահանգում մասշտաբային հրդեհի երկու օջախ էր բռնկվել նոյեմբերի 7-ին: 36 հեկտարի վրա տարածված հրդեհը ոչնչացրել է ավելի քան յոթ հազար շենք: Նրանց մի մասը բնակելի տներ էին:

Հրդեհի դեմ են պայքարում Լոս-Անջելեսի հարավային մասում, որը տարածված է ափային գոտու հարակից տարածքում: Անտառային երկրորդը հրդեհը նահանգի հյուսիսային մասում :

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Դոնալդ Թրամփը Քալիֆոռնիա նահանգում հայտարարել է արտակարգ դրություն: