Քաղաքական որոշումը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով մեզնից չի կախված, մենք չպետք է ապրենք իլյուզիաներով. Իրակլի Ղարիբաշվիլի
Քաղաքական որոշումը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով մեզնից չի կախված, մենք չպետք է ապրենք իլյուզիաներով. Իրակլի Ղարիբաշվիլի

ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններում ունենք շատ մեծ առաջընթաց»,- այս մասին պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է խորհրդարանում, կոմիտեների միավորված նիստին:

Ղարիբաշվիլիի խոսքով, դեռևս իր վարչապետության օրոք Թբիլիսիում բացվել է համատեղ ուսումնական կենտրոն:

Դրա հետ, նրա խոսքով, ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, դա կախված չէ Վրաստանից:

«Մենք այս ուղղությամբ առաջընթաց ունենք: Դրանից այնկողմ մենք մշտապես պետք է կենտրոնացված լինենք, որ մերձենանք ՆԱՏՕ-ին, մեր զինված ուժերը պետք է  համատեղելի լինեն ՆԱՏՕ-ի չափանիշներին: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքական որոշմանը, դա մեզնից չի կախված: Մենք չպետք է ապրենք իլյուզյաներով և չպետք է խուսափենք դրա մասին խոսակցություններից: Մենք չպետք է խաբենք մեր բնակչությանը: Հենց դա էին մեզ ասում մեր արտասահմանյան գործընկերները:  Հիշում եմ իմ վարչապետության օրոք, մենք հաջորդականությամբ էինք կառավարում, որ չստանայինք այն հիասթափությունը, որը ստացանք 2008 թվականին, երբ Վրաստանում ստեղծվել էր տոնական տրամադրություն, որն ավարտվեց հնգօրյա պատերազմով: Ասեմ, ի դեպ մենք այդ ժամանակ կորցրեցինք մոտ մեկ միլիարդ լարիի զենք», – ասել է Ղարիբաշվիլին:

Նրա գնահատմամբ, սա անխոհեմ քաղաքականության և աշխատանքի արդյունքն է: