Կենսաչափական անձնագիրը կորցնելու դեպքում միայն արդարադատության տուն դիմելը բավարար չի լինելու
Կենսաչափական անձնագիրը կորցնելու դեպքում միայն արդարադատության տուն դիմելը բավարար չի լինելու

Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը կորցնելու դեպքում կամ եթե այն գողացել են, միայն արդարադատության տանը դիմում գրելը բավարար չի լինելու,- այս մասին Վրաստանի արդարադատության նախարար Թա Ծուլուկիանին հայտարարել է կառավարության նիստից հետո:

Թեա Ծուլուկիանիի խոսքով, նախքան կենսաչափական անձնագրի փոխելը, որ քաղաքացին պետք է ներկայացնի ոստիկանությունում գրված դիմումը:

«Մենք մեր քաղաքացիների համար ունենք կարևոր նորություն, որի մասին պետք է իմանան բոլորը: 2019 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նոր կարգ: Եթե մենք կորցնում ենք կամ մեզանից գողանում են Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը, միայն արդարադատության նախարարությանը դիմելը բավարար չի լինելու: Կենսաչափական անձնագիրը փոխարինելուց առաջ քաղաքացին պետք է ներկայացնի փաստաթուղթ, որ այդ մասին ինքը հայտնել է ոստիկանությանը: Այդ կարգը չի վերաբերելու միայն Վրաստանի տարածքում ապրող մեր քաղաքացիներին, այլև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նաև արտերկրում են: Արտասահմանում գտնվող մեր քաղաքացիները անձնագիրը կորցնելու դեպքում նախ պետք է գնան այդ երկրի համապատասխան մարմին, կլինի դա ոստիկանություն, թե այլ կառույց, որպեսզի հաղորդի, որ նրա Վրաստանի քաղաքացու անձնագիրը կորցրել է կամ գողացել են, և դրանից հետո նոր դիմի  հյուպատոսությանը», – ասել է Թեա Ծուլուկիանին:

Նրա հայտարարությամբ, փոփոխության նպատակը այցեգրային ազատականացման պահպանումն է:

«Եվրոպական շատ երկրներում պատահում է, որ Վրաստանի քաղաքացիների մի մասը պնդում է, որ կորցրել կամ գողացել են իրենց անձնագրերը: Իրականում դա այդպես չէ, և մենք նոր անձնագիր ենք տրամադրում: Իրականում նրանք պահում են երկու ճանապարհորդական փաստաթուղթ, ինչը մեծ խնդիր է եվրոպական այս երկրների և նրանց իրավապահ մարմինների համար»,- Նշել է Ծուլուկիանին:

Թողնել մեկնաբանություն