ԿԸՀ-ի շենքի հարակից տարածքում իրականացրած խմբակային բռնության կազմակերպման և դրան մասնակցելու փաստով սկսվել է հետաքննություն. ՆԳՆ
ԿԸՀ-ի շենքի հարակից տարածքում իրականացրած խմբակային բռնության կազմակերպման և դրան մասնակցելու փաստով սկսվել է հետաքննություն. ՆԳՆ

ԿԸՀ-ի վարչական շենքի հարակից տարածքում խմբակային բռնության կազմակերպման և դրան մասնակցության փաստով, հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի, առաջին և երկրորդ մասերով,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, Կախա Սաբանաձեն:

Նրա խոսքով, ոստիկանությունը նոյեմբերի 8-ին կայացած բողոքի ցույցին, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար ձերբակալել է 19 մարդու:

Ըստ Սաբանաձեի, ցույցի ընթացքում տարբեր վնասվածքներ են ստացել մինչև 14 իրավապահներ, լրատվամիջոցների երեք ներկայացուցիչներ և հանրահավաքի մինչև 10 մասնակիցներ:

«Հանրահավաքի ընթացքում տարբեր վնասվածքներ են ստացել մինչև 14 իրավապահներ, լրատվամիջոցների երեք ներկայացուցիչներ և հանրահավաքի մինչև 10 մասնակիցներ: Տուժածներից ոմանք բուժ օգնություն են ստացել տեղում, ոմանք էլ շարունակում են բուժումը տարբեր կլինիկաներում: Ոստիկանությունը նոյեմբերի 8-ին կայացած բողոքի ցույցին, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական կարգով ձերբակալել է 19 մարդու:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է օրինական կերպով արձագանքել փաստերին: Նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և ԿԸՀ-ի վարչական շենքի հարակից տարածքում խմբակային բռնության կազմակերպման և դրան մասնակցության փաստով, հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի, առաջին և երկրորդ մասերով»,- հայտարարել է Սաբանաձեն:

Ըստ նրա, Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների բողոքը հատել է արտահայտման ազատության և խաղաղ հավաքի մասին օրենքով հաստատված շրջանակները և ընդունել բռնարար տեսք:

«Օրվա ընթացքում Ռուսթավելիի պողոտայում ոստիկանները կենտրոնացված էին և ապահովել են խաղաղ բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց:

Օրենսդիր մարմնի առջև կայացած հանրահավաքից հետո մասնակիցները տեղափոխվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածք: Բողոքի ակցիայի մասնակիցները հասնելով ԿԸՀ-ի տարածք, բռնի ուժող քանդեցին երկաթե ցանկապատը, քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ և փորձել են ներխուժել ԿԸՀ-ի տարածք, ինչը ոստիկանությունը թույլ չտվեց:

Բռնի գործողոթյունների արդյունքում վնասվել են հրշեջ-փրկարարական մեքենան և պաշտպանության ոստիկանության ավտոմեքենան:

Ցուցարարները շարունակել են իրենց բռնի գործողությունները, չհնազանդվելով ոստիկանության ցուցումներին, որից հետո ներքին գործերի նախարարությունը, իրեն շնորհված իրավասությունների շրջանակներում, ելնելով անհրաժեշտությունից կիրառեց ջրցան մեքենա:

Դրանից հետո, չնայած ՆԳՆ-ն բազմաթիվ նախազգուշացումներին, որ ցուցարարներն ու կազմակերպիչները պետք է հետևեն օրենքին և կարգապահությանը և ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, ցուցարարները շարունակում էին փորձել ապօրինի ներխուժել կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի տարածք: Նրանք տարբեր ձևերով հարձակվել են  իրավապահների վրա ՝ երկաթե մահակներով, քարերով, բութ առարկաներով, դիմադրել են նրանց և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Ցուցարարները ոստիկանությունից գողացել են հատուկ սարքավորում – վահանը:

Չնայած ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումներին, որ ցուցարարները դադարեցնեն իրենց անօրինական գործողությունները, ցուցարարները դեռ շարունակում են իրենց բռնի գործողությունները, ինչը կանխելու համար ոստիկանությունը կրկին օգտագործեց օրենքով նախատեսված հատուկ միջոց ՝ ջրցան մեքենան:

Ներքին գործերի նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման պատասխանատու գերատեսչություն, մեկ անգամ ևս կոչ է անում հանրահավաքի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին պահպանել կարգուկանոնն ու հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին: Հանրահավաքի ընթացքում օրենքի ցանկացած խախտման կհետևի ոստիկանության անհապաղ արձագանքմանը և օրենքի սահմաններում, անմիջապես կկասեցվի», – հայտարարել է Սաբանաձեն:

Թողնել մեկնաբանություն